Ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ն Իրանի դիրքորոշման մեջ փոփոխություն չի տեսնում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն զգալի փոփոխություն չի տեսնում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի դիրքորոշման մեջ: Այդ մասին հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիայում ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգրեկը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ Սեն ատում արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ նրան հարցրել են, թե ինչպես է փոխվել Իրանի դիրքորոշումը ԻՊ դեմ պայքարում միջազգային հանրության հետ միջուկային պայմանագիր կնքելուց հետո:
«Ես մեծ փոփոխություններ չեմ զգում: Անկախ նրանից, որ իրանցիները ժամանակ առ ժամանակ պայքարում են ԻՊ դեմ, Սիրիայում նրանք առաջին հերթին Ասադի ռեժիմն են սատարում: Բացի այդ՝ Իրաքում Թեհրանը աջակցում է խմբավորումներին, որոնք սպառնում են կառավարությանը»,- ասել է Մագրեկը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



