Կինը ճիչեր լսեց իր այգուց և երբ դուրս եկավ ստուգելու, հայտնաբերեց ՍԱ
ЛАЙФԶարհուրելի այս լուսանկարը համացանցով տարածվեց անտառային հրդեհի պես։ Ամերիկացի Ջինա Պեպոնիսը մի օր տարօրինակ ճիչեր լսեց իր այգում ժամը 22։30-ի սահմաններում։ Երկար չմտածելով՝ կինը դուրս վազեց, որպեսզի պարզի, թե ինչ է կատարվում։ Ամենից շատ նա վախենում էր, որ ինչ-որ երեխայի կյանքին է վտանգ սպառնում, սակայն Ջինան խոտի վրա միանգամայն այլ բան տեսավ, ինչից հետո մի պահ կորցրեց խոսելու ունակությունը։

Ուշքի գալով՝ նա լուսանկարեց տարօրինակ գտածոն ու հրապարակեց այն ֆեյսբուքյան իր էջում։ Կինը գաղափար չուներ, թե ինչ է գտել իրականում. հրե՞շ, այլմոլորակային կյանքի ապացո՞ւյց, թե՞ առեղծվածային ինչ-որ այլ բան։
Դատելով լուսանկարից՝ բարդ է ասել, թե ինչ է իրականում գտել ամերիկացի կինը։ Ամենայն հավանականությամբ, դա չծնված եղջերվի էմբրիոն է, որն արդեն հասցրել էին կծոտել այլ կենդանիներ։ Հայտնի չէ, թե ինչպես է այն հայտնվել Ջինայի այգում, բայց ամեն դեպքում կարելի է վստահությամբ պնդել, որ սա ո՛չ այլմոլորակային է, ո՛չ էլ ինչ-որ գերբնական ծագում ունեցող երևույթ։



