Որդուս ծնունդից հետո հասկացա, որ սերը երկնքից իջել է և այն այլևս տեսանելի է. Նոնա Թելոյանը՝ նորածին բալիկի մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 28-ին, լրանում է դերասաններ Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի ամուսնության մեկ տարին: Հոբելյանական օրը զույգը նշելու է իրենց սիրո ամենահամոզիչ նվերի՝ 29 օրական որդու հետ միասին.
«Այսօր լրանում է մեր ամուսնության մեկ տարին: Այս ընթացքում սիրո գույներն այնքան խիտ են եղել, կարծես սերը ժամ առ ժամ ուժեղանում էր: Մինչ այս կարծում էի, որ սերը հողեղեն չէ, անբացատրելի ու անտեսանելի զգացողություն է, բայց մեր որդու՝ Էդուարդի ծնունդից հետո հասկացա, որ սերը երկնքից իջել է եւ այն այլեւս տեսանելի է, քանի որ նրան ամեն անգամ գրկելիս զգում եմ մեր սիրո ուժը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նորաթուխ մայրիկն ու պատմեց փոքրիկ Էդուարդի ծնունդից հետո իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին.
«Կատարյալ երջանկություն ունենալու միակ տարբերակը երեխա լույս աշխարհ բերելն է: Ի վերջո՝ ամենաճշմարիտ սերը հենց փոքրիկից ես զգում. Զգալ, որ կա մեկն, ով ամեն պահ քո կարիքն ունի, յուրաքանչյուրիս երազանքն է, այդ ժամանակ շուրջդ սեր է տիրում ու ուզում ես ինքդ էլ բոլորին սեր ու բարություն փոխանցել»,- նշեց Նոնան:
Դերասանուհին մեզ հետ զրույցում ընդգծեց՝ մայր դառնալուց հետո է իրեն կատարյալ կին զգացել.
«Մայր դառնալն է կնոջ կատարյալ դերը կյանքում. Ես շնորհակալ եմ բալիկիս, որ ինձ նվիրեց մայր լինելու բերկրանքը»,- հավելեց նորաթուխ մայրիկը:
Նոնա Թելոյանը մեզ հետ զրույցում պատմելով դեռեւս մեկ ամսականը չլրացած փոքրիկից՝ նշեց.
«Մեր տղան շատ է սիրում մայրիկի ու հայրիկի հետ քնել, լաց է լինում միայն, երբ ուտել է ուզում, նա փոքրիկ մարդուկ է, ով ծնված առաջին իսկ օրից մեզ զարմացնում է իր խելացի պահվածքով»:
Նոնայի խոսքով՝ Էդուարդը հավասարաչափ նման է եւ հայրիկին, եւ մայրիկին: Փոքրիկը դեռ կապուտաչյա է, բայց մայրիկի փոխանցմամբ՝ մեծանալուն զուգահեռ դեռեւս երանգային փոփոխություններ կլինեն:
Էդուարդը դեռեւս միայն սիրահարների այգում է եղել, այգու ընտրությունն էլ զույգը հատուկ է որոշել.
Շարունակությունը՝ այստեղ



