ՌԴ-ի դեսպանը կասկածում է Հալեպի վրա սիրիական բանակի մոտալուտ հարձակման հարցում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կինշչակը չի սպասում, որ սիրիական զորքերը մոտ ապագայում հարձակում կծավալեն Հալեպի վրա եւ կազատագրեն ԻՊ-ի պատվարը հանդիսացող Ռաքա քաղաքը:
«Ես վստահ չեմ, որ Հալեպի վրա հարձակումը տեղի կունենա տեսանելի ապագայում: Մինչ այժմ Ռուսաստանը եւ սիրիացի մեր գործընկերները մշտապես խստիվ պահպանել են, եւ կարծում եմ, որ հետագայում Էլ կպահպանեն մարտական գործողությունների դադարեցման պայմանները (ՄԳԴՊ): Համապատասխանաբար, սիրիացիները ձեռնպահ են մնացել այն զինված խմբավորումների կողմից վերահսկվող շրջաններում հարձակողական գործողություններ անցկացնելուց, որոնք պաշտոնապես միացել են ՄԳԴՊ-ին եւ ստանձնել դրա կատարման պարտավորությունները»,-ասել Է դեսպանը «Ինտերֆաքս»-ին տվա ծ հարցազրույցում:
«Ինչ վերաբերում Է Ռաքային, ապա այստեղ ես նույնպես ձեռնպահ կմնայի դրա ազատագրման ժամկետների կապակցությամբ որեւԷ որոշակի կանխատեսումից: Անկեղծ ասած՝ ես բնավ վստահ չեմ, թե մոտ ժամանակներս դա կարող Է տեղի ունենալ»,-ասել Է նա:



