Մասնագետի անփութությամբ հիվանդ զինվոր է զորակոչվել
ОБЩЕСТВОԼոռու մարզի ընդհանուր իրավասութայն դատարանում հարուցվել է քրեկան գործ զինկոմիսարիատի բժշկի կողմից հիվանդ զինվորին սխալ ախտորոշում տալու դեպքի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Թումանյանի զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում ընդգրկված Սերոբ Նազարեթյանը օժտված է եղել ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի հասած, զինկոմիսարիատ կանչված եւ մաշկավեներական խնդիրներ ունեցող արական սեռի ՀՀ քաղաքացիներին եւ նրանց առողջական վիճակի վերաբերյալ ակտերը հետազոտելու եւ եզրակացություն տալու իրավասությամբ:
Նազարեթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. ամառային զորակոչի ընթացքում ծառայության նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք` պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` Հ. Բաղդասարյանի մոտ ախտորոշված «բրոկի պսեւդոպելադիա» հիվանդությունը չի գտել եւ առանց բավարար հիմքերի, այն նույնացրել է օջախային մազաթափության հետ:
Այնուհետեւ իրավաբանական փաստի ուժ ունեցող եզրակացություն է կազմել` Հ. Բաղդասարյանին շարային ծառայությանը պիտանի ճանաչելու մասին, ինչի հիման վրա Թումանյանի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը հաստատել է Հ. Բաղդասարյանի՝ զինծառայության համար պիտանի լինելու հանգամանքը: Վերջինս 2015թ. հուլիսին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ եւ մինչեւ զորացրվելը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում շուրջ երեք ամիս, ինչի հետեւանքով վերջինիս իրավունքներին անզգուշությամբ պատճառվել է էական վնաս:
Սերոբ Նազարեթյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով: Այն է՝ պաշտոնեական անփութությունը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Վերջինս ստորագրությմաբ բաց է թողնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



