Volkswagen-ը 15 մլրդ դոլար կվճարի դիզելային սկանդալի կարգավորման համար
МЕЖДУНАРОДНОЕVolkswagen-ի այն ավտոմոբիլների գնորդներին հասանելիք փոխհատուցումները, որոնցում եղել Է վնասակար նյութերի արտանետումների իրական ցուցանիշներն իջեցնող ծրագրային ապահովում, հասել են 15 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային Է դարձել ինդուստրիայի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վճարումների ստույգ չափը կհայտարարեն Վաշինգտոնում գերմանական հսկայի ամերիկացի ներկայացուցիչները:
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ վերջնական գումարը ներառում Է 10 միլիարդ դոլար՝ խոտանված ավտոմեքենաների նորոգման կամ գնման եւ մինչեւ 10 հազար դոլար փոխհատուցում՝ դիզելային շարժիչով այդ ավտոմեքենաների՝ 428 հազար տերերից յուրաքանչյուրի համար:
Բացի դրանից, 5 միլիարդ դոլար կհատկացվի վատորակ շարժիչների բնապահպանական ներգործության հետազոտությունների համար:
Ընկերության տվյալներով՝ թեստավորման արդյունքների կեղծումը վերաբերել Է դիզելային շարժիչներով 11 միլիոն ավտոմեքենաների ամբողջ աշխարհում:



