IKEA-ն 29 մլն միավոր կահույք Է հետ կանչում շրջվելու վտանգի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕIKEA ընկերությունը հետ Է կանչում՝ սկսած 2002 թվականից պատրաստված շուրջ 29 միլիոն կոմոդներ եւ պահարաններ՝ դրանց շրջվելու վտանգի պատճառով, ինչը շատ վտանգավոր Է երեխաների համար: Այդ մասին հայտնել Է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերության եւ Սպառողական ապրանքների անվտանգութ յան հանձնաժողովի (CPSC) ներկայացուցիչների հայտարարությունները: CPSC-ի տվյալներով՝ առնվազն 36 երեխաներ են տուժել այդ պահարանների ընկնելու հետեւանքով, իսկ զոհերի թիվը հասնում Է վեցի:
Ինչպես նշել Է IKEA-ն, կոմոդներն ու պահարաններն անհրաժեշտ Է ամրացնել պատին, հակառակ դեպքում դրանք կշրջվեն:
IKEA-ն՝ կահույքի եւ տնային գործածության իրերի վաճառքի՝ աշխարհում խոշորագույն մանրածախ ցանցը, հիմնվել Է 1943 թվականին Շվեդիայում: 2014 թվականի օգոստոսի վերջի դրությամբ խմբին են պատկանում 315 խանութներ աշխարհի 27 երկրներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



