Աշխարհում հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը հասել է ռեկորդային 130 միլիոնի. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕՄոլորակի՝ հումանիտար օգնության կարիք ունեցող բնակիչների թիվը հասել Է ռեկորդային 130 միլիոնի, եւ ՄԱԿ-ը խնդրում Է երկրներին՝ 16 մլրդ դոլար հատկացնել այս տարի նրանցից առավել խոցելիներին աջակցելու համար: Այդ մասին հայտնել Է Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը, որը հայտարարել Է օգնություն ցուցաբերելու տարեկան պլանի վերանայման մասին:
«Հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը հասել Է 130 միլիոն ռեկորդային ցուցանիշի, եւ ՄԱԿ-ին եւս 16,1 մլրդ դոլար Է անհրաժեշտ նրանցից 95,4 մլն առավել կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Վարչությունում հիշեցրել են, որ անցյալ տարվա դեկտեմբերին դիմել Էին երկրներին ու մասնավոր դոնորներին՝ կոչ անելով 19,7 մլրդ դոլար հատկացնել 86,6 մլն մարդու օգնություն ցուցաբերելու համար: «Այժմ այդ գումարն աճել Է մինչեւ 21,6 մլրդ դոլար»,-հայտնել են հումանիտար վարչությունում, հավելելով, որ ներկայում ստացվել Է պահանջվող միջոցների միայն քառորդ մասը՝ 5,5 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



