Ֆրանսիացի փորձագետները կարողացան վերականգնել եգիպտական A320-ի հարաչափական ինքնագրիչը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիացի փորձագետները կարողացել են վերականգնել մայիսի 19-ին կործանված եգիպտական A320 ինքնաթիռի հարաչափական ինքնագրիչը (FDR): Հունիսի 27-ի երեկոյան այս մասին հայտնել Է Եգիպտոսի քննչական հանձնախումբը:
Հանձնախմբի տվյալներով՝ Էլեկտրասխեմաների կետային թեստավորման շնորհիվ հաստատվել Է սեւ արկղի հիշողության մոդուլում ֆայլերի առկայությունը՝ չվերթի ժամանակ թռիչքային տվյալների ձայնագրությամբ:
Հունիսի 28-ին Ֆրանսիայի Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության եւ վերլուծության բյուրոյի (BEA) մասնագետները, ուր նախօրյակին Կահիրեից տարվել Էին երկու ինքնագրիչների հիշողության մոդուլները, ձեռնամուխ կլինեն ձայնային գրանցիչի (CVR) վերականգնմանը:
Ինքնաթիռի երկու ինքնագրիչների հիշողության մոդուլները Կահիրեից Փարիզ են տարվել հունիսի 27-ի առավոտյան՝ Եգիպտոսի տեխնիկական կոմիտեի ներկայացուցիչների կողմից: Վերականգնումից հետո երկու գրանցիչները կվերադարձվեն Կահիրե, որտեղ Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարարությանը կից Ավիացիոն պատահարների հետաքննության գլխավոր վարչության լաբորատորիայում դրանք կվերլուծեն եւ կփորձեն վերծանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



