ԳՖՀ-ի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարները հավաստել են եվրոպական միասնությունն ապահովելու իրենց հանձնառությունը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան հավաստում են եվրոպական միասնությունն ապահովելու իրենց հանձնառությունը եւ համոզված են Եվրամիության պահպանման անհրաժեշտության հարցում՝ Եվրոպայի տնտեսական եւ սոցիալական առաջընթացի ապահովման համար: Այս մասին ասված Է երեք երկրների ղեկավարների՝ Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի եւ Մատեո Ռենցիի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հունիսի 27-ին:
«Մեծ Բրիտանիայի բնակչության մեծամասնությունը ցանկություն հայտնեց դուրս գալ Եվրամիությունից: Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան հարգում են այդ որոշումը»,- նշված Է փաստաթղթում: Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարներն «ափսոսում են, որ Մեծ Բրիտանիան այսուհետեւ իրենց գործընկերը չի լինի Եվրամիության ներսում»: «Մենք բացարձակապես համոզված ենք, որ ԵՄ-ն բավականաչափ ուժեղ Է (ստեղծված իրադրության մեջ) ճիշտ պատասխաններ գտնելու համար: Մենք չպետք Է ժամանակ կորցնենք»,- ընդգծել են Մերկելը, Օլանդը եւ Ռենցին՝ ամփոփելով Բեռլինում կայացած բանակցությունների արդյունքները:
«Այսօր մենք հավաստում ենք կողմնակցությունը եվրոպական միասնությանը: Մենք հաստատ համոզված ենք, որ ԵՄ-ի ամրապնդման համար անհրաժեշտ Է նրա մեջ մտնող պետությունների տնտեսական եւ սոցիալական առաջընթացի ապահովում եւ աշխարհում Եվրոպայի դերի հաստատում»,- նշել են երեք երկրների ղեկավարները:
Մերկելը, Օլանդը եւ Ռենցին մտադիր են ԵՄ-ի՝ հունիսի 28-ին մեկնարկող գագաթնաժողում ներկայացնել գրաֆիկ եւ կոնկրետ առաջարկություններ, որոնց հիման վրա Եվրամիությունը պետք Է հաղթահարի հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքները եւ նշի իր քաղաքականության գերակայություններն առաջիկա վեց ամսում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



