Հրանտ Բագրատյանը մեկնաբանել է ԱԺ-ի դիմաց իր և ցուցարարի միջև գրանցված միջադեպը
ОБЩЕСТВОԱզգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ ոստիկաններ են հանդիպել, որոնց պատգամավորը ներկայացրել է Ազգային ժողովի դիմաց իր և բողոքի ակցիայի մասնակցի միջև արձանագրված միջադեպի մանրամասները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ոստիկաններին ներկայացրել է տեղի ունեցածը և հայտնել, որ մարմնական վնասվ ածքներ չի ստացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց նաև միջադեպի մանրամասները: «Ես դուրս էի գալիս, մարդիկ բողոքի ցույց էին անում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի համաձայնագրին դեմ: Ինձ որ տեսան, ասեցին՝ «բացատրեք այդ համաձայնագիրը»: Բացատրեցի: Ասացի, որ վարչապետ եղած տարիների իմ առաջին գործերից մեկը ՀՕՊ համակարգի ստեղծումն է եղել, ինչն էլ բացատրել եմ ցուցարարներին: Այդ պահին ինձ մոտեցավ մի մարդ և ասաց, թե ես, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը նույ ն մարդն ենք»,- նշեց նա:
Պատգամավորի համար անհասկանալի է եղել քաղաքացու դիտարկումը, և նույն պահին վերջինս պլաստմասսայե դատարկ շշով հարվածել է Բագրատյանի գոտկատեղին: «Հիմա թե դժգոհ էր, թե ուզում էր մի բան ցույց տար, թե ուղարկած մարդ էր, ինչ էր, չգիտեմ: Բոլորին հարցրել եմ՝ նրան ոչ ոք չէր ճանաչում: Ես նույնիսկ սաստեցի ցուցարարներին, որ եթե միտինգի եք գալիս, ես ձեզ բացատրում եմ՝ իմացեք, թե ով է ձեր կողքին կանգնած»,- ասաց պատգամավորը:
Ազգային ժողովի դիմաց Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ձևավորելու համաձայնագրի դեմ բողոքի ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ցուցարարներից մեկի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև: Հրանտ Բագրատյանը ցուցարարներին հայտնեց, որ ինքը ևս դեմ է համաձայնագրին, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը պատգամավորին խորհուրդ տվեց «գնալ թոշակի» և նրան «շուլլեր» անվանեց, որից հետո պատգամավորի և քաղաքացու միջև քաշքշուկ սկսվեց: Ցուցարարը ձեռքի ջրի շիշը նետեց պատգամավորի վրա, շի շը կպավ Բագրատյանի ձեռքին: Ոստիկանների միջամտությունից հետո քաշքշուկի մեջ մտած ակտիվիստները հանդարտվեցին, Բագրատյանն էլ հեռացավ:



