Վրաստանի պաշտպանության փոխնախարարը հրաժարական Է տվել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի պաշտպանության փոխնախարար Աննա Դոլիձեն հրաժարական Է տվել եւ, ինչպես ենթադրվում Է, աշխատանքը կշարունակի երկրի նախագահի վարչակազմի կառուցվածքում: Այդ մասին հայտնել են վրացական հեռուստաընկերությունները՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Փոխնախարարի հրաժարականի պատճառները չեն ճշտվում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հայտարարվել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի առաջիկա ճեպազրույցի մասին, որը, ենթադրաբար, կվերաբերի պաշտպանության նախարարությունից Դոլիձեի հեռանալու թեմային:
Ավելի վաղ նախագահը Դոլիձեի թեկնածությունը խորհրդարանին Էր ներկայացրել Վրաստանի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնի համար, սակայն նա չստացավ պատգամավորների աջակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



