Ժաննա Ֆրիսկեի մայրն առաջին անգամ պատմել է երգչուհու մահացած եղբոր մասին
ЛАЙФՀանգուցյալ Ժաննա ֆրիսկեի մայրն անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ երգչուհին եղբայր է ունեցել, որը ծնվելուց երկու օր հետո մահացել է:
«Ժաննան ծնվել է 19-րդ ծննդատանը, դա Վիխինո թաղամասում է, իսկ մենք այն ժամանակ ապրում էինք Վեշնյակովսկի փողոցում, 8-րդ տանը: Ժաննան 1 կգ 380 գրամ էր ծնվել՝ 38 սմ հասակով: Չէ՞ որ նա երկվորյակներից մեկն էր: Տղան ողջ չմնաց, նա երկու օր անց մահացավ՝ աղիների խնդիր ուներ: Երբ մանկաբարձը ընդունեց Ժաննայի ծնունդն ու գրկեց նրան, նա ասաց. «Ահա մի աստղիկ էլ ծնվեց»:
Ժաննան մարդամոտ անձնավորություն էր: Իսկ ինչպես էր սիրում շներին: Երբ նրա շունը հիվանդացավ, նա դասամիջոցներին տուն էր վազում, որպեսզի բուժի ու կերակրի նրան: Սիրում էր տնային գործերով զբաղվել: Ես նրան սովորեցրել էին արդուկել, նա մի անգամ այրել էր մեր վարագույրն ու իր պիոներական վզկապը: Մենք մինչեւ հիմա պահում ենք պիոներության այդ այրված խորհրդանիշը»,- մեջբերում է «Собеседник»-ը Ֆրիսկեի մորը՝ Օլգային:
Աղբյուրը` NEWS.am STYLE



