Մեծ Բրիտանիան անգլիական մեկուսացման դասական օրինակ է ցույց տալիս. քաղաքագետ
МЕЖДУНАРОДНОЕՔաղաքագետ Լևոն Շիրինյանըկարծում է, որ ՄԵծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս գալով, վերականգնում է քաղաքական մեկուսացման իր ավանդույթը:
«Պատմության ընթացքում Մեծ Բրիտանիան միշտ հեռու է կանգնել Եվրոպայից: Եվ երբ այնտեղ բախվել են տարբեր ուժեր, նա սպասել է և միայն վերջին պահին հասել՝ օգնելով թույլին»,- լրագրողների հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի այդ քայլից հետո Գերմանիան դառնում է Եվրոպայի կարևորագույն նշանակություն ունեցող պետություն:
Լևոն Շիրինյանը անրադարձավ նաև Հռոմի պապի այցին՝ նշելով, որ նրա այցը քրիստոնեական հավատքի յուրօրինակ վերածնունդ է:
«Հռոմի պապը ոչ միայն բարոյական կերպարով է շատ հզոր, այլև տեսականորեն պատրաստված մարդ է: Նրա այցը Հայաստան մեծ նշանակություն ունի, որը ոչ ոք չպետք է թերագնահատի: Մենք պետք է այս այցի տերը լինենք, միայն այդ դեպքում այցի արդյունքները կկարողանանք տեսնել»,- եզրափակեց քաղաքագետը:



