Ուկրաինայում նշում են «Հայկական Տիրամոր» սրբապատկերի օրվա հռչակման 225-ամյակը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայում մեկնարկել են «Հայկական Տիրամոր» սրբապատկերի օրվա հռչակման 225-ամյակին նվիրված միջոցառումները: Տոնի հիմնական իրադարձությունը տեղի Է ունենում Կիեւում՝ Բոգդան եւ Վարվառա Խանենկոների անվան Արվեստների ազգային թանգարանում, որտեղ «Հայկական Տիր ամոր» սրբապատկերի օրվա հռչակման 225-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ներկայացված Է 16-րդ դարի «Տիրամայր Օդիգիտրիա» սրբապատկերի հատուկ ցուցադրությունը, որն ուսումնասիրողները նույնականացնում են «Հայկական Տիրամոր» լեգենդար սրբապատկերի հետ, ինչպես նաեւ վավերագրերի «Հայկական ժառանգություն» ցուցադրանքը:
Որպես կազմակերպիչներ են հանդես եկել Բոգդան եւ Վարվառա Խանենկոների անվան Արվեստների ազգային թանգարանը եւ Ուկրաինայի հայերի միությունը:
Միջոցառմանը ներկա են ուկրաինացի գիտնականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հոգեւորականներ, հայ համայնքի եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ:
Միջոցառումը կշարունակվի նաեւ հունիսի 28-ին, երբ «Արարատ» հայկական ազգային մշակույթի Խմելնիցկու մարզի միության նախաձեռնությամբ կկայանա ուխտագնացություն դեպի Կամենեցկ-Պոդոլսկի:
Գիտնականների կարծիքով՝ «Հայկական Տիրամոր» սրբապատկերը Ուկրաինայի հայերի հոգեւոր ժառանգության առավել մեծարվող մասունքներից մեկն Է:
Հայտնի Է, որ «Հայկական Տիրամոր» սրբապատկերը մեծարել են Կամենեցկ-Պոդոլսկի քաղաքի քրիստոնյա բոլոր հավատացյալները՝ հայերը, լեհերը եւ ուկրաինացիները:
Սուրբ Նիկոլայի տաճարի «Տիրամայրը» քաղաքի բնակիչների կողմից մեծարվել Է որպես Հովանավորուհի. ավանդազրույցների համաձայն՝ նա քանիցս Կամենեցկ-Պոդոլսկին փրկել Է զավթիչներից:
1791 թվականի հունիսի 27-ին սրբապատկերը եւ Կամենեցկ Պոդոլսկիի վերակառուցված Սուրբ Նիկոլայի եկեղեցին վերստին հանդիսավորությամբ օծվել են, եւ արքեպիսկոպոս Յակով Տումանովիչը կարգադրել Է այդ օրը՝ հունիսի 27-ը, նշել որպես տոն: Նույն այդ ժամանակ Էլ պատրաստվել Է հատուկ հրովարտակ, որտեղից Էլ հայտնի Է ստույգ ամսաթիվը:
Կամենեցկ-Պոդոլսկիի «Հայկական Տիրամոր» լեգենդար սրբապատկերը, որն անցյալ դարի 20-ական թվականներին կորսված Էր համարվում, 2011 թվականին նույնականացվել Է մասնագետների կողմից, իսկ 2012 թվականի հունիսի 27-ին Բոգդան եւ Վարվառա Խանենկոների անվան Արվեստների ազգային թանգարանում կայացել Է սրբապատկերի շնորհանդեսը:
Ինչպես ավելի վաղ նշել Է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի մշակութային ու պատմական հարուստ ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ կանենք հայկական պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգության պահպանման ու տարածման համար:



