Թերեզա Մեյը եւ Բորիս Ջոնսոնը կպայքարեն Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը եւ Լոնդոնի նախկին քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը կպայքարեն Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար, որն այժմ զբաղեցնում Է իր պաշտոնաթողության մասին հայտարարած վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Այդ մասին հունիսի 26-ին հայտնել Է The Telegraph-ը:
Հրատարակության տվյալներով՝ այս շաբաթ նախարարը հանդես կգա ճառով, որում կհայտարարի Ջոնսոնի՝ Brexit-ի հայտնի կողմնակցի դեմ պայքարի մեջ մտնելու մտադրության մասին: Դրա հետ մեկտեղ ներքին գործերի նախարարը, ինչպես նշում Է The Telegraph-ը, արդեն թիմ ունի, որը նրան կօգնի նախընտրական մրցարշավում:
Ջոնսոնն ինքը, ինչպես գրում Է Evening Standard-ը, նույնպես սկսել Է պատրաստվել Պահպանողական կուսակցության առաջնորդ ընտրվելու համար պայքարին: Բացի այդ, Լոնդոնի նախկին քաղաքագլուխը, The Telegraph-ի տեղեկատվության համաձայն, ներկայիս կանցլեր եւ փոխվարչապետ Ջորջ Օսբոռնին առաջարկել Է իր հաղթելու դեպքում նախարարների կաբինետում ընտրություն կատարել կանցլերի եւ արտգործնախարարի պաշտոնների միջեւ:
Հունիսի 24-ին Եվրամիությունից երկրի դուրս գալու հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո Քեմերոնն ասել Է, որ վարչապետի պաշտոնը կթողնի մինչեւ այս տարվա հոկտեմբերը:
Քեմերոնի պաշտոնաթողությունը չի նշանակում, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կփոխվի: Մեծ Է հավանականությունը, որ Քեմերոնին փոխարինելու կգա նրա զինակիցը, որին հոկտեմբերին կընտրեն պահպանողականների նոր առաջնորդ (Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության առաջնորդը դառնում Է վարչապետ: Երբ կառավարության ղեկավարն իր պաշտոնից վաղաժամկետ Է հեռանում, ապա պաշտոնը, որպես կանոն, զբաղեցնում Է կուսակցության նորընտիր ղեկավարը):



