Զանգվածային ներգաղթը կարող է ոչնչացնել Եվրամիությունը. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕԶանգվածային ներգաղթը Եվրոպա կարող Է հանգեցնել ոչ միայն Եվրամիության փլուզման, այլեւ այն բանին, որ առաջիկա տասը տարում աշխարհամասը պարզապես «հնարավոր չի լինի ճանաչել»: Այս մասին ասված Է The Times թերթում միլիարդատեր Դոնալդ Թրամփի՝ հունիսի 27-ին հրապարակված հարցազրույցում, որ ը երաշխավորել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելը:
«Ինձ թվում Է, որ Եվրամիությունը կտրոհվի,- հայտարարել Է քաղաքական գործիչը: Համոզված եմ՝ եթե ներգաղթի հիմնախնդիրը չլիներ, միության փլուզման մասին խոսք չԷր լինի: Սակայն մարդիկ մինչեւ կոկորդները կուշտ են այստեղ՝ Մեծ Բրիտանիայում կամ ինչ-որ մի այլ տեղ, եւ այ կտեսնեք՝ մյուս երկրները կհետեւեն (Լոնդոնի) օրինակին»:
«Անշուշտ, ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ ասել. եկեք գրկաբաց ընդունենք փախստականներին, սակայն այդ դեպքում տասը տարի հետո Եվրոպան հնարավոր չի լինի ճանաչել»,- շարունակել Է Թրամփը: «Չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ընդգծել Է նա:
Քաղաքական գործիչը նաեւ մեկնաբանել Է Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի հնարավոր դուրս գալը, որի կառավարությունը տարածաշրջանի ապագան տեսնում Է Եվրամիությունում: Նրա կարծիքով՝ Էդինբուրգը «պետք Է շրջահայեցություն հանդես բերի»: «Նավթի գներն ընկել են, իսկ Շոտլանդիայի եկամուտները հաշվվում են միանգամայն այլ թվերով, երբ հումքի արժեքը կրճատվում Է»,- նշել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



