Ֆինանսական շուկաները թերագնահատել Էին բրիտանական հանրաքվեն, բայց խուճապ չեղավ. Լագարդ
МЕЖДУНАРОДНОЕԱշխարհի ֆինանսական շուկաները թերագնահատել Էին բրիտանական հանրաքվեի հետեւանքները, բայց տնտեսությունում խուճապ տեղի չունեցավ: Հունիսի 26-ին այս մասին հայտարարել Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը՝ ելույթ ունենալո վ Կոլորադոյի Ասպենի գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպած համաժողովում:
«Շուկաներն զգալի չափով թերագնահատել Էին հանրաքվեի արդյունքը»,- խոստովանել Է նա: «Շուկաներում խուճապ չեղավ, կենտրոնական բանկերը կատարեցին աշխատանքը: Տեղի ունեցավ (շուկայի) կտրուկ, կոշտ եւ ընդգրկուն շարժում: Ֆունտը նվազեց 10 տոկոսով, բայց օրվա ընթացքում փոքր-ինչ բարձրացավ,- նշել Է նա:- Բոլոր կազմակերպություններն ու քաղաքական գործիչները հանդես եկան հրապարակային հայտարարություններով, իրադրությունը գտնվում Էր վերահսկողության ներքո, մենք խուճապ չտեսանք», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



