Իսրայելն ու Թուրքիան համաձայնվել են նորմալացնել հարաբերութունները
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան եւ Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել են հարաբերությունները նորմալացնելու հարցում:
Այս մասին վկայակոչելով իսրայելյան «Հաարեց» թերթը, այդ ուղղությամբ բանակցություններ անցկացնելու համար երկու երկրների ներկայացուցչական պատվիրակությունները հանդիպել են Հռոմում եւ արդեն եկել նախնական համաձայնության:
Ենթադրվում է, որ հունիսի 27-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես կգան հայտարարությամբ:
«Հաարեց»-ը գրում է, որ բանակցություններում առաջընթացն սկսվել է «Մոսադ»-ի ղեկավար Յոսի Կոենի՝ Թուրքիա կատարած գաղտնի այցից հետո: Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության պետը հանդիպել էր իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ եւ համաձայնության եկել այն մասին, որ Թուրքիան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը թույլ չի տա իր տարածքում դիվերսիաներ կատարել Իսրայելի դեմ, սակայն, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչությունը Թուրքիայում կշարունակի աշխատել:
Համաձայնության շրջանակում Իսրայելը 20 մլն դոլար կփոխանցի, այսպես կոչված, մարդասիրական հիմնադրամին, որը պետք է ստեղծվի 2010 թվականին թուրքական «Մավի Մարմարա» նավում իսրայելյան զինվորների հետ բախման ժամանակ սպանված 9 թուրք քաղաքացիերի ընտանիքներին փոխհատուցելու համար: Թուրքիան հնարավորություն կստանա առանց խոչընդոտների նախագծեր իրականացնել Գազայի հատվածի վերականգնման գծով: Թուրքիան նաև հրաժարվել է Իսրայելի կողմից Գազայի ամբողջական շրջափակումը վերացնելու իր պահանջից:
Համաձայնությունը նախատեսում է երկրների միջեւ հարաբերությունների լիակատար նորմալացում, դեսպանների վերադարձ Անկարա եւ Թել Ավիվ, ինչպես նաեւ 2010 թվականին ճգնաժամի ստեղծման պահից իրագործվող բոլոր առեւտրային եւ այլ սահամանափակումների վերացում:



