Առնվազն 40 ներգաղթյալ է զոհվել Միջերկրական ծովում նավի խորտակման հետևանքով
ОБЩЕСТВОԱռնվազն 40 ներգաղթյալ է զոհվել Միջերկրական ծովում նավի խորտակման հետևանքով, շաբաթ օրը հաղորդել են Իտալիայի ռազմածովային ուժերը։
«Այժմ փրկարարական գործողություն է ընթանում։ Շատ ներգաղթյալներ փրկվել են։ Առնվազն 40 մարդ զոհվել է», — ասվում է Twitter –ում Իտալիայի ռազմածովային Ուժերի միկրոբլոգում։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, այս տարվա սկզբից մոտ 188 հազար անօրինական ներգաղթյալ է փրկվել, որոնք փորձել են Միջերկրական ծովով Եվրոպա հասնել։ Այդ նույն ժամանակահատվածում ավելի քան 2000 մարդ զոհվել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Եվրամիության անդամ երկրների ապրիլի 23-ի արտահերթ գագաթնաժողովում երկրների ղեկավարները որոշել էին 10 միլիոնի հասցնել «Մարդաձուկ» գործողության բյուջեն, որը փորձում է Իտալիային աջակցել Միջերկրական ծովում անօրինական ներգաղթյալների որոնողա-փրկարարական աշխատանքներում։



