Կորցրեցի ընկերոջս, որի հետ պետք է ամուսնանայի. Լիլիթ Կարապետյանը անկեղծացել է
ЛАЙФarmlur.am- ը գրում է
«Անչափ զգացմունքային եմ: Այն, ինչ զգում եմ, կլինի լավ բան, թե վատ, արտահայտվում է լացով: Երբեմն ապրում եմ ուրիշի վշտով, որը շատ վատ է… Այդ ամենի հետեւանքով նյարդերդ տեղի են տալիս, եւ վաղ թե ուշ ի հայտ է գալիս նեւրոզը: Հենց հիմա ես ունեմ այդ խնդիրը, բայց կարողանում եմ դրա դեմն առնել: Ոչ մի բժիշկ քեզ չի օգնի, եթե ինքդ չհաղթահարես դա: Մի քանի շրջադարձային պահեր հանգեցրին նրան, որ ինձ մոտ ի հայտ եկավ այս հիվանդությունը: Փոքր տարիքում ես կորցրի հորս, տարիների ընթացքում միայն հասկացա, թե ինչ է նշանակում զրկված լինել տան հիմնասյունից: Հետո արդեն կորցրեցի ընկերոջս, որի հետ կապել էի իմ ապագան, ում հետ որոշել էինք, որ պետք է ամուսնանանք… Դրանից մի քանի ամիս հետո կորցրեցի եղբորս… Ահա, այս ամենը գումարվեց եւ ունեցավ իր հետեւանքները»,- այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել է հայտնի և սիրված երգչուհի Լիլիթ Կարապետյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:



