Սաուդյան Արաբիայում եղբայրները ԻՊ-ին անդամագրվելու նպատակով սպանել են մորը
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում երկվորյակ եղբայրները սպանել են իրենց մորն այն բանից հետո, ինչ վերջինս արգելել է նրանց միանալ ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Gulf News-ը:
Պարբերականի տվյալներով` Խալիդ և Սալեհ եղբայրները 67-ամյա մորը խաբեությամբ տարել են պահեստ, որտեղ էլ դանակի մի քանի հարված են հասցրել: Դրանից հետո նրանք փորձել են դանակահարել 73-ամյա հորն ու 22-ամյա եղբորը: Վերջիններս ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանցագործությունից հետո եղբայրները դիմել են փախուստի, սակայն ոստիկանությունը նրանց ձերբակալել է Էր Ռիադից 100 կմ հեռավորության վրա:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



