Մերկելը Մեծ Բրիտանիային կոչ է արել չշտապել դուրս գալ ԵՄ-ից
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Մեծ Բրիտանիային չշտապել դուրս գալ Եվրամիության կազմից երկրում տեղի ունեցած հանրաքվեից հետո: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
«Անկեղծ ասած, դա չպետք է տարիներ շարունակվի, սակայն ես չէի պայքարի, որպեսզի դա տեղի ունենար մաքսիմալ սեղմ ժամկետներում»,- նշել է նա:
Մերկելը նաև նշել է, որ հույս ունի` Բրրիտանիայի հետ բանակցությունները կընթանան լավ մթնոլորտում, և կոչ է արել ԵՄ-ի ներկայացուցիչներին վրեժ չլուծել ՄԲ-ից իր որոշման համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելը բրիտանական հանրաքվեի արդյունքները քննարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



