Մոսկվայի համար հունիսի 26-ը կարող է դառնալ ամենատաք օրը
ОБЩЕСТВОՄոսկվայի համար հունիսի 26-ը կարող է դառնալ ամենատաք օրը տարվա սկզբից սկսած: Ջերմաստիճանը կարող է +30 աստիճանից ավելի բարձրանալ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Օդերևութաբանները նշել են, որ սպասվում է +30...+32 աստիճան, չի բացառվում, որ նաև +33 աստիճան լինի: Մոսկվայի մարզի շրջաններում կգրանցվի +28-ից մինչև +33: Մասնագետների փոխանցմամբ` ամեն դեպքում, ջերմաստիճանի բարձրացումը ռեկորդային ցուցանիշին չի հասնի: Հունիսի 26-ին ռեկորդային ցուցանիշ գրանցվել էր 2010 թվականին, երբ ջերմաստիճանը բարձրացել է մինչև +33,6 աստիճան: Ամեն դեպքում, այս տարվա հունիսի 26-ը հունիս ամսվա տարվա ամենաշոգ օրը կհամարվի: Ընթացիկ տարում որևէ օր Մոսկվայում ջերմաստիճանը 30-ից չի անցել:
Շոգ եղանակով պայմանավորված՝ օդերևութաբանները սահմանել են վտանգավորության «նարնջագույն» մակարդակ: Այս մակարդակը սահմանվում է այն դեպքերում, երբ եղանակը լուրջ վտանգ է ներկայացնում:



