Ցուկերբերգը նոթբուքի տեսախցիկը փակում է կպչուն ժապավենով
ЛАЙФ
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում նկար է հրապարակել, որում օգտատերերը միանգամից նկատել են, որ նոթբուքի տեսախցիկն ու միկրոֆոնը փակված են կպչուն ժապավենով
2
Ի՞նչի համար փակել նոթբուքի տեսախցիկը
Մարդիկ, ովքեր անհանգստանում են իրենց անվտանգության համար, նման կերպ պաշտպանվում են հաքերներից։ Եթե տեսախցիկը փակ է, չարամիտները, միանալով նոթբուքին, կտեսնեն միայն սև կետ։
3
Ցուկերբերգը Մակբուք է օգտագործում։ Այնտեղ վիրուսներ կա՞ն
Ցուկերբերգն այն մարդկանցից է, ովքեր հաքերների կողմից մշտապես ու ավելի խորը ուշադրության են արժանանում։ Բայց քիչ հայտնի մարդկանց նույնպես կարող է վտանգ սպառնալ։ Եթե Apple-ի ապրանքներից եք օգտվում, դեռ չի նշանակում, որ պաշտպանված եք վիրուսներից։ OS X-ում վիրուսները քիչ են, բայց այնուամենայնիվ կան։
4
Հազիվ թե հաքերները ուշադրություն դարձնեն քիչ հայտնի մարդկանց վրա
Իսկապես, եթե դուք ո՛չ շոու բիզնեսի հայտնի աստղ եք, ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ էլ հայտնի բիզնեսմեն , դժվար թե ինչ-որ մեկը հարձակում պատվիրի ձեր դեմ։ Բայց ինտերնետում տարածված վիրուսներով կարող է վարակվել ցանկացածի համակարգիչն ու չարակամները կարող են հասանելություն ստանալ նաև համակարգչին միացված սարքերին։ Առաջ մարդկանց ծաղրում էին համակարգչի սկավառակի տեղը բացել-փակելով, իսկ հիմա տեսախցիկն առկա է բոլոր նոթբուքներում
5
Եթե մերկ չեմ պտտվում տեսախցիկի առջև, ինչի՞ց վախենամ
Այո, հաճախ հաքերները տեսախցիկի առջև նստած տեսնում են անտարբեր հայացք։ Բայց միջադեպ էլ եղել է, երբ նրանք զոհի համակարգչում միացրել են գեյ-պոռնո ու նկարահանել, թե ինչ արձագանք է ստացվում, կադրերն էլ, բնականաբար, հայտնվել են ցանցում
6
Լուծվում է արդյո՞ք խնդիրը, եթե փակում են տեսախցիկը
Ոչ ամբողջությամբ։ Պետք է միկրոֆոնին նույնպես ուշադրություն դարձնել։ Նամանավանդ, եթե խոսքը աշխատավայրի մասին է։ Դժվար թե աշխատավայրում մերկ լինեք, իսկ խոսակցությունները կարող են հայտնվել ոչ ցանկալի ձեռքերում։
7
Ու ի՞նչ է պետք անել
Միկրոֆոնը միայն փակելը այդքան էլ արդյունավետ չէ։ Այնուամենայնիվ, ձայնը տարբերել լինում է։ Մարդկանց մի մասն այն պարզապես անջատում է։ Մի մասն էլ օպերացիոն համակարգին չեն թույլատրում հասանելիություն ունենալ միկրոֆոնոին։
8
Սմարտթֆոնների մասով ի՞նչ անել
Դժվար է պատկերացնել, թե ինչպես է պետք է փակել սմարտֆոնների տեսախցիկները։ Բայց, այնուամենայնիվ, պետք է հիշել, որ սմարտֆոնը ամեն ինչ լսում է։ Տեսախցիկն էլ մեծ մասամբ տեսնում է կամ գրպանը, կամ առաստաղը, երբ դրված է սեղանին։ Վիրուսներ կան ինչպես Android-ի, այնպես էլ IOS-ի համար։ Կարևոր խոսակցությունների ժամանակ հեռախոսը հեռու տեղում պահելը վատ միտք չէ։
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Случай на избирательном участке 14\43. Избиратель протягивает руку и берет только бюллетень №7



