Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկիչները պատանդ են վերցրել հյուրանոցի բնակիչներին
МЕЖДУНАРОДНОЕՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում անհայտ անձը պայթեցրել է ինքն իրեն` գտնվելով հյուրանոցներից մեկի մոտ կայանված մեքենայում:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` Սոմալիի ոստիկանությանը վկայակոչելով, պայթյունից հետո հյուրանոցի շենք են ներխուժել մի խումբ զինված անձինք և կրակ բացել: Հարձակման ընթացքում առնվազն 7 մարդ զոհվել է, ևս 10-ը վիրավորվել են:
Associated Press գործակալության տեղեկություններով` զոհերի թվում են հարձակում իրականացնող անձանցից երկուսը, որոնց սպանել են անվտանգության ուժերը:
Ներկա պահին հյուրանոցի բնակիչները պատանդ են վերցվել, սակայն նրանց հստակ թիվը հայտնի չէ: Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հյուրանոցում գտնվող բնակիչներից շատերին հաջողվել է փրկվել պահեստային մուտքից դուրս գալով:
Հարղորդվում է, որ հյուրանոցում իրականացված հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Աշ-Շաբաբ» խմբավորումը:



