Ինչպես է տեղի ունեցել 7 երիտասարդի կյանք խլած վթար-հրդեհը. մանրամասներ
ОБЩЕСТВОNEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այսօր՝ հունիսի 6-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ: Ստեփանավանի հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեքենան տեղափոխվել են իրենց հիվանդանոցի դիահերձարանի մոտ, որպեսզի դիակները մասնատեն եւ հանեն:
Նա նշեց, որ յոթ մահացածները, որոնք 20-25 տարեկան երիտասարդներ էին, Տաշիրից գնում էին Ստեփանավան: «Նախնական վարկածով՝ ճանապարհին կենդանի է դուրս եկել նրանց առաջ, մեքենան փախցրել են, հետո ծառին է բախվել եւ այդպես հրդեհ է բռնկվել, բոլորը տեղում մահացել են»,-պատմեց հիվանդանոցի տնօրենը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը հունիսի 6-ին, ժամը 00.39-ին, փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 1994թ. ծնված Վանիկ Մարդոյանը, 1991թ. ծնված Վահագ Ալբերտյանը, 1993թ. ծնված Արման Տոնոյանը, 1991թ. ծնված Գևորգ Պողոսյանը, 1993թ. ծնված Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ՝ 1993թ. ծնված Արթուր Բալյանը:
Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:
Հունիսի 6-ին, ժամը 09.06-ին հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները և փոխանցել դիահերձարանի աշխատակիցներին:



