Տանզանիայում հայտնաբերված ինքնաթիռի բեկորը կարող է պատկանել անհետացած մալայզիական Boeing-ին
МЕЖДУНАРОДНОЕՏանզանիայի Պեմբա կղզու ափին հայտնաբերվել է ինքնաթիռի բեկոր։ Անվտանգության ավստրալական բյուրոն այս պային ցանկանում է լրացուցիչ տեղեկություններ ստանալ այդ գտածոյի մասին, որպեսզի ստուգի արդյոք այն պատկանում է 2014թ-ի մարտին անհետացած մալայզիական Boeing-ին (MH370)։ Այդ մասին հաղորդել է Ավստրալիայի ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտի նախարար Դարեն Չեսթերը։
Ներկա պահին Հնդկական ծովից արևմուտք արդեն ստուգվել է շուրջ 105 հզ քկմ տարածք։ Այս տարածքում պահպանվում է ձմեռային փոթորկոտ եղանակ, որը զգալիորեն խանգարում է որոնողական աշխատանքներ իրականացնող երեք նավերի աշխատանքին։ Այդ կապակցությամբ Դարեն Չեսթերը ենթադրել է, որ որոնողական աշխատանքները կավարտվեն օգոստոսի կեսերին։
«Մալայզիական ավիաուղիներին» պատկանող Boeing 777-200 ինքնաթիռը ուղևորվել է Կուալա-Լումպուր-Պեկին ուղղությամբ 2014թ-ի մարտի 7-8-ը։ Թռիչքից երկու ժամ անց ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է։ Ինքնաթիռի սրահում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Անցած տարվա հունվարին Մալայզիայի իշխանություններն ընդունել են, որ ինքնաթիռը կործանվել է, իսկ սրահում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։



