Աշխարհի ամենատարօրինակ թանգարանները` լուսանկարներով
ЛАЙФTert.am- ը գրում է.
Թանգարանները նախատեսված են նոր գիտելիքներ ձեռք բերելու, հետաքրքիր ժամանակ անցկացնելու և էսթետիկ հաճույք ստանալու համար, սակայն կան այնպիսինները, որոնք ցուցադրության համար ընտրել են յուրահատուկ և տարօրինակ թեմաներ, գրում է fishki.net-ը։
Կայքը ներկայացնում է տարօրինակ թանգարանների ֆոտոշարք։
Վատ արվեստի թանգարան, Բոսթոն
Այս թանգարանը հիմնադրվել է 1994-ին։ Դրա նպատակն է «գնահատել այն նկարիչներին, որոնց աշխատանքները չեն գնահատվել ոչ մի այլ թանգարանում»։

Բժշկության թանգարան, Բրյուսել
Բելգիայում գտնվող այս թանգարանում կարելի է տեսնել բժշկության հետ կապված ամեն ինչ՝ հնում օգտագործվող գործիքներ, անատոմիական մոդելներ, ինչպես նաև՝ տարատեսակ գրքեր մարդու ֆիզիոլոգիայի մասին։

Կոյուղու թանգարան, Փարիզ
Ֆրանսիայում գտնվող այս թանգարանում կարելի է ծանոթանալ Կառլ Հինգերորդի ժամանակներում կառուցված կոյուղու առաջին թունելների, ինչպես նաև՝ ինժեներ Բելգրանի կառուցած ջրահեռացման ցանցի պատմությանը։

Ֆալոսների թանգարան, Ռեյկյավիկ
Իսլանդիայում գտնվող այս թանգարանում ցուցադրվում են կաթնասուն կենդանիների մոտ 280 սեռական օրգաններ, որոնք տարբերվում են իրենց տեսքով, չափսերով և կառուցվածքով։ Նմուշներից ամենամեծ առնանդամը 170սմ երկարություն ունի և կշռում է 70կգ։ Նման հսկա առնանդամը պատկանում է կապույտ կետին։ Իսկ ամենափոքրը 2մմ է և պատկանում է համստերին։

Մակաբույծների թանգարան, Մեգուրո
Ճապոնիայում գտնվող մակաբույծների թանգարանում ցուցադրված են ավելի քան 45.000 օրինակներ։ Այստեղ կարելի է տեսնել ամեն ինչ՝ սկսած առնետից, վերջացրած 8.8 մետրանոց երիզորդով։

Մումիաների թանգարան, Գուանախուատո
Մեքսիկայում գտնվող թանգարանում ցուցադրվում են մահացած մարդկանց մումիֆիկացված մարմիններ, որոնցից շատերը մահացել են 1833-ին՝ խոլերայի համաճարակից։

Գլորի հոգեբուժական թանգարան, Միսուրի
ԱՄՆ-ի Միսուրի նահանգում գտնվող Գլորի հոգեբուժական թանգարանը հիմնադրվել է 1967-ին։ Թանգարանը գտնվում է այն նույն շենքում, որտեղ աշխատել է հոգեբույժ Ջորջ Գլորը։ Թանգարանում ցուցադրված են հոգեբույժի կողմից բուժական նպատակներով կիրառվող գործիքները, որոնք ավելի շուտ հիշեցնում են կտտանքների և խոշտանգումների համար նախատեսված գործիքներ։

1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



