Գավառի մանկատան սաների համար Սեպտեմ լե Վալոնի «Ֆրանսահայերի մշակութային միությունը» կառուցում է փոքրիկ խոհանոց
ОБЩЕСТВОՖրանսիայի Հանրապետության Սեպտեմ լե Վալոն քաղաքի «Ֆրանսիահայերի մշակութային կազմակերպության» եւ Գավառ քաղաքի մանկատան համագործակցությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի, որի շարունակումն այս տարի նշանավորվեց մանկատան սաների համար նոր, ժամանակակից խոհանոց կառուցելու ծրագիր-առաջարկով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի մանկատան տնօրեն Ն իկոլայ Նալբանդյանը, հունիսի 20-24-ին մանկատան սաների հյուրն էր Սեպտեմ լե Վալոն քաղաքի «Ֆրանսիահայերի մշակութային կազմակերպության» նախագահ Նիկոլա Մարգոսյանը: «Այցելության արդյունքում, քննարկելով բազմաթիվ առաջարկներ, մանկատան ղեկավարության հետ որոշեցին մանկատան շենքում կառուցել փոքրիկ խոհանոց:Նիկոլա Մարգոսյանի նախաձեռնությամբ եւ ֆրանսահայերի մշակութային կազմակերպության միջոցներով գնվեց անհրաժեշտ ամեն ինչ՝ գույքով, սանտեխնիկայով ու սարքավորումներով հագեցած խոհանոց ստեղծելու համար:Գնվել է անհրաժեշտ շինանյութը, խոհանո ցային կահույք, սառնարան, գազօջախ, մանր կենցաղային տեխնիկա, որպեսզի մանկատան սաները ունենան սեփական օգտագործման խոհանոց:Փոքրիկ խոհանոց ստեղծելու հիմնական նպատակը մանկատան օրիորդ սաներին տնային տնտեսուհի նախապատրաստելուն օգնելն է: Ճիշտ է, իրենք ճաշարանում էլ են կարողանում եփել իրենց ուզածը, բայց իրենց ձեռքով եփելու կամ թխելու համար սա մեծ հնարավորություն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ Նիկոլաս Մարգոսյանը:Առաջիկա շաբաթում փոքրիկ խոհանոցի նորոգման աշխատանքները կավարտվեն, եւ կահավորումից հետո այն կհան ձնվի մանկատան սաների օգտագործմանը:Մանկատանը հյուրընկալվելու ընթացքում Նիկոլաս Մարգոսյանը այս մի քանի օրն անցկացրեց մանկատան սաների հետ՝ կազմակերպելով նրանց համար հաճելի ժամանց, նրանց հետ խաղաց, զբոսնեց, մասնակցեց ճաշերին, նաեւ նրանց ուղեկցությամբ եղավ Գավառի տեսարժան վայրերում:
Խոսրով Խլղաթյան



