Բրիտանական հանրաքվեի արդյունքները հարկ Է հարգել. Եվրախորհրդի գլխավոր քարտուղար
МЕЖДУНАРОДНОЕԵվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդը, մեկնաբանելով Եվրամիությունից Լոնդոնի դուրս գալու շուրջ կայացած հանրաքվեի արդյունքները, հայտարարել Է բրիտանական ժողովրդի որոշումը հարգելու անհրաժեշտության մասին եւ հիշեցրել օրենքի եւ մարդու իրավունքների գերակայության կարեւորության մասին:
«Ժողովրդավարական որոշումը, որն ընդունվել Է այս հանրաքվեի ընթացքում, պետք Է հարգվի»,-ասել Է Յագլանդը հայտարարության մեջ:
«Այժմ ԵՄ-ի համար լավագույնը Մեծ Բրիտանիայի կառավարության հետ միասին աշխատելն Է Միացյալ Թագավորության եւ Եվրոպայի քաղաքացիների համար առավել ընդունելի արդյունք ստանալու համար»,-նշել Է խորհրդի գլխավոր քարտուղարը, որի մեջ մտնում Է 47 երկիր:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



