Հռոմի պապը Հայաստան այցելելու առիթով հեռագիր է հղել Իտալիայի նախագահին
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարելիք եռօրյա այցի մեկնարկին հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլային:
Վկայակոչելով Վատիկանի ռադիոն, հեռագրում ասվում է. «Այս պահին, երբ սկսում եմ ուխտագնացությունս Հայաստան`թաթախվելու այդ ժողովրդի հնագույն իմաստնության մեջ, հաստատելու նրանց հավատը, աջակցելու խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված ճանապարհին արվող բոլոր ջանքերին, ես դիմում եմ Ձեզ, պարոն Նախագահ, և ողջ իտալացի ժողովրդին իմ սրտանց ողջույններով ողջ երկրին` քաջալերելով մնալ համերաշխության առաջնագծին և ապագային նայել վստահությամբ ու հույսով»:
Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի 15:00-ին: Օդանավակայանումպաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. ՄայրՏաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահան այապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի,ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջինօրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն ՀայոցԿաթողիկոսի հանդիպմամբ:



