Բրյուսելը ցնցված Է բրիտանական հանրաքվեի արդյունքներից
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության պատմության մեջ դժվար Է հիշել որեւիցե իրադարձություն, որը նման շոկ առաջացներ Բրյուսելում, ինչպես Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքները: Եվրոպայի մայրաքաղաքում, իհարկե, ինչպես ոչ մի այլ տեղ, լարված հետեւում Էին քվեարկությանը, բայց ոչ ոք իրապես չԷր հավատում, որ դա կլինի Brexit:
Ցնցումը միակ բանն Է, որը կարելի Է այս առավոտյան ԵՄ-ի հիմնարկներում կարդալ յուրաքանչյուրի աչքերում՝ սկսած գերատեսչությունների շենքի մուտքի պահապաններից եւ վերջացրած Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկով:
«Դա անհավատալի Է: Դրան անկարելի Է հավատալ»: Այս խոսքերն են արտասանում բացարձակապես բոլորը՝ եվրոպական ինստիտուտների աշխատակիցները, փորձագետները, լրագրողները: Իհարկե, հոգու խորքում յուրաքանչյուրը հնարավոր Էր համարում, որ Մեծ Բրիտանիայի ժողովուրդը կարող Է քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին, բայց գործնականում ոչ ոք մինչեւ վերջ չԷր հավատում դրան, նույնիսկ բրիտանացի լրագրողները, ովքեր քվեարկել են Brexit-ի օգտին:
«Այո, ես քվեարկել եմ ԵՄ-ից դուրս գալու օգտին, բայց, անկեղծ ասած, վստահ Էի, որ մեծամասնությունը կքվեարկի հօգուտ այն բանի, որ մենք մնանք Եվրամիության կազմում: Խիստ զարմացած եմ, մեղմ ասած»,-ՏԱՍՍ-ի թղթակցին խոստովանել Է բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներից մեկը:
«Պոպուլիզմը հաղթեց: Հանրաքվե անցկացնելը վատ գաղափար Էր: Հուսով եմ՝ նրանք, ովքեր դա կազմակերպեցին ու իրականացրեցին, գիտակցում են՝ ինչպիսին կլինեն հետեւանքները»,-իր հերթին ասել Է Եվրախորհրդարանի մի աշխատակից, որը, ընդհակառակը, քվեարկել Է հօգուտ այն բանի, որ թագավորությունը մնա ԵՄ-ի կազմում:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթել են հունիսի 23-ին կայացած հանրաքվեում: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, որոնք հրապարակվել են բոլոր 382 ընտրական տարածքների քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես Է եկել եվրաինտեգրացման շարունակման օգտին:



