Քեմերոնը մտադիր է մնալ վարչապետի պաշտոնում, չնայած հանրաքվեի արդյունքներին
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը պարզորոշ հասկանալ Է տվել, որ մտադիր Է մնալ իր պաշտոնում, չնայած Եվրամիությանը Միացյալ Թագավորության մասնակցության հարցի շուրջն անցած հանրաքվեի արդյունքին: Այս մասին հունիսի 24-ին հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը, տեղեկացնում Է «Արմենպրեսշ»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Քեմերոնը պարզորոշ հասկանալ Է տվել, որ անկախ հանրաքվեի արդյունքից ինքը կշարունակի կատարել պարտականություններն իր պաշտոնում»,- մեջբերում Է անում գործակալությունը Համոնդի խոսքից:
«Երկիրն այս պահին հաջորդայնության եւ կայունության զգացողության կարիքն ունի»,- հավելել Է նա:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթել են հունիսի 23-ին կայացած հանրաքվեում: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, որոնք հրապարակվել են բոլոր 382 ընտրական տարածքների քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես Է եկել եվրաինտեգրացման շարունակման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



