5 օլիգարխներ, ովքեր ոչ ոքի չեն ներում. հայ միլիարդատերն առաջինն է (լուսանկարներ)
ФОТО
Հայտնի է դարձել, որ բիզնեսմեն Ալեքսանդր Արիստովը դատի է տվել Չելյաբինսկի մի բնակչի, ով ավտովթարի հետեւանքով վնասել է Rolls-Royce-ը։ Ավելի վաղ մեծահարուստը հայտարարել էր, որ կների «ՎԱԶ»-ի վարորդին, սակայն, ինչպես երեւում է, փոշմանել է։
Ռուսական հայտնի life.ru-ն վերհիշել է այն մեծահարուստներին, ովքեր չեն ներում եւ չեն մոռանում։
Առաջին տեղում, ըստ հայտնի կայքի, հայ մեծահարուստ Դանիլ Խաչատուրովն է։
Կայքը հիշեցնում է, որ այն բանից հետո, ինչ Խաչատուրովի կին Ուլյանա Սերգեյենկոն դատարան էր դիմել բաժանության հարցով, դատարանը Դանիլ Խաչատուրովին պարտադրել էր ամեն ամիս իր նախկին կնոջն ու դստերը վճարել իր եկամտի մեկ չորրորդը։ Դրանից հետո, անսպասելիորեն պարզվեց, որ միլիարդերը վաստակում է ամսական 600 հազար ռուբլի։ Հետաքրքիր է, թե ինչպես է նա կարողացել 1,6 միլիարդ դոլար կուտակել նման աշխատավարձով։
Ռուստամ Տարիկո.«Ռուսական ստանդարտ» հոլդինգի սեփականատերը դատարանին ստիպել է վերանայել իր որոշումը եւ իր դստեր մորից վերցրել է ալիմենտները։ Դուստրը դատարանի որոշմամբ մնացել է հոր հետ, իսկ մայրը՝ Տատյանա Օսիպովան, այժմ պետք է իր եկամուտների մեկ երրորդը վճարի օլիգարխ Տարիկոյին, ում ունեցվածքւ գնահատվում է 1,6 մլրդ դոլար։
Ռոման Աբրամովիչ. Աբրամովիչի ամենահայտնի դատական պրոցեսը եղել է Բորիս Բերեզովսկու հետ։ Պարտությունից հետո Աբրամովիչին վճարելու համար ստիպված է եղել վաճառել իր ունեցվածքը։ Հավանաբար, հենց այդ դատական պրոցեսն էլ սննկացրեց Բերեզովսկուն։
Եվգենի Մուխին. Յարոսլավից միլիոնատերը դատի է տվել երկու թոշակառուների, ովքեր հետաձգել են իր շինության շինարարությունը։ Մուխինը նրանցից պահանջել է 300 հազար ռուբլի։ Դատարանը նրա պահանջը չի բավարարել։
Իգոր Կոլոմոյսկի. այս բիզնեսմենը մանրուքների հետեւից չի ընկնում։ Այդ պատճառով էլ նա դատի է տվել պետությանը. օլիգարխը Ուկրաինայից հինգ միլիարդ դոլար է պահանջել։ Նա եւ պետությունը չեն կիսել «Ուկրնավթ» ընկերությունը։




















































