Ամուսնությունից 5 օր անց հարսնացուն մահացավ. ամենահուզիչ ամուսնական պատմությունը, որ երբևէ լսել եք (լուսանկարներ)
ФОТО21-ամյա Քեթի Քրքպատրիկ Գադվինը չհանձնվեց անբուժելի քաղցկեղի առաջ և շտապեց նշել իր կյանքի ամենաերջանիկ իրադարձությունը:

Քեթին մի անգամ արդեն հաղթահարել էր քաղցկեղը, սակայն հիվանդությունը կրկնվել էր:

Ուռուցքը խցանել էր նրա թոքերը և շարքից հանել սիրտը:

Այժմ շնչելը դժվար էր, և նա ստիպված էր թթվածնային բարձ ընդունել:

Նրա մեջքի ցավն այնքան սուր էր, որ անգամ մորֆինը չէր օգնում:

Քեթիի օրգանները դավաճանում էին իրեն, սակայն դա հետ չպահեց Քեթիին Նիք Գուդվինի հետ ամուսնանալուց:

23-ամյա Նիքը սիրահարված էր Քեթթիին դեռևս 11-րդ դասարանից:

Ամուսնությունից 5 օր անց Քեթին մահացավ:

Այնուամենայնիվ, մահից առաջ Քեթին թույլ չտվեց, որպեսզի իր հիվանդությունը ազդեր իր կյանքի որոշումների վրա և զրկեր իրեն հույսից կամ հավատից:

Նա գեղեցիկ հարսանիք ունեցավ:

Նա շատ ուժգին էր սիրում իր ամուսնուն, իսկ սերը չի մահանում: Ահա թե ինչպես Քեթին պայքարեց քաղցկեղի դեմ:



