Օբաման ամերիկացիներին կոչ է արել չվախենալ միգրանտներից
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի քաղաքացիներին կոչ է արել չվախենալ միգրանտներից, քանի որ նրանք Ամերիկան ավելի ուժեղ են դարձնում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Նրանք (ներգաղթյալները) ձեւավորել են մեր բնավորությունն ու մեզ ավելի ուժեղ դարձրել... Իմ համոզմունքն է. ներգաղթից չպետք է վախենալ: Մենք չպետք է պատսպարվենք նրանցից, ովքեր, հնարավոր է, հիմա այնպիսին չեն, ինչ մենք, ովքեր այնպես չեն աղոթում, ինչպես մենք, եւ ովքեր այլ ազգանուն ունեն, քանի որ ամերիկացի լինելն ավելին է, քան այս ամենը: Մեզ ամերիկացի են դարձնում ընդհանուր իդեալները, որ մենք բոլորս հավասար ենք ստեղծված, որ բոլորս հնարավորություն ունենք մեր կյանքն այնպիսին դարձնել, ինչպիսին ուզում ենք»,- հատուկ ուղերձում հայտարարել է Օբաման:
Այդ կերպ նա ակնարկել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը խոստացել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար:
Օբաման նաեւ հիշեցրել է, որ ավելի քան 200 տարի առաջ ԱՄՆ-ում ներգաղթի մի քանի ալիք է եղել, որոնք նպաստել են երկրի զարգացմանը:



