Նյուշան ու Եգոր Կրիդը իրենց գաղտնի սիրավեպի մասին
ФОТО
Ռուսական շոու-բիզնեսում նոր կրքեր են բորբոքվում: Ամբողջ ռուսական մամուլը հեղեղված է երգչուհի Նյուշայի և ռեփեր Եգոր Կրիդի գաղտնի սիրավեպի մասին:
Լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ Եգորը իր համերգներից մեկի ժամանակ, երգչուհու երգերից մեկը կատարել է այլ բառերով, որում ասել է.« Ես դաջեցի քո անունը իմ ձախ ձեռքին: Բայց շաբաթները թռչում էին, քեզ բոլորը հավատացնում էին, որ նա փոխ չունի: Ինչ գրողը տարած սիրո մասին խոսքը, քո հայրիկի կարծիքը ավելի հզոր էր` քան մեր սերը»:
Այս տողերը մեծ իրարանցում առաջացրեցին լսարանի մոտ: Եգոր Կրիդի մեկնաբանությունը շատ չուշացավ:
«Այո, մենք շփվում էին և ես ունեի շատ լուրջ նպատակներ: Ես ցանկանում էի Նյուշայից երեխաներ ունենալ, սակայն նրա ծնողների կարծիքով ինձ նրա ճանաչումն ու հաջողություններ պետք», -հարցազրույցներից մեկում ասել է ռեփերը` Նյուշային անվանելով «պապայի աղջիկ»:
Երգչուհին չկարողացավ երկար լռություն պահպանել:
«Այո ես հայրիկիս աղջիկն եմ և դա ինձ համար կոմպլիմենտ է ` ոչ այն կոնտեքստում, որը նկատի ունի Եգորը: Իմ ծնողները ամուսնալուծվել են, երբ դեռ ես շատ փոքր էի, բայց իմ դաստիարակության մեջ մեծ դեր ունի հայրիկս: Շատ հազվադեպ է պատահում, երբ ծնողը նման մասնակցություն է ունենում երեխայի առաջընթացի զարգացման հարցում: Հայրս շատ կիրթ, իմաստուն և հասկացող մարդ է, ում խորհուրդները միշտ կարելի է լսել, բայց իմ կյանքում որոշումների կայացնում եմ միայն ես ` իմ տեսակետներից ելնելով»:
Հարցին, իրոք պատրաստվում էին նրանք օրինականացնել իրենց հարաբերություններն ու երեխաներ ունենալ, Նյուշան ժպիտով ասել է.
«Ինչ երեխաների մասին է խոսքը, երբ դու դեռ 19 տարեկան ես: Մենք բաժանվեցինք, քանի որ Եգորը պետք է սովորի պատասխանատու լինել իր արարքների համար որպես տղամարդ: Ես հարգալից չեմ համարում իր արարքը ` մեր հարաբերությունների մասին նման կերպ բարցրաձայնելը: Այդկերպ նա ապացուցեց, որ իմ հարազատները իրավացի էին: Պետք չէ փիար անել անձնական կյանքի մանրամասների մասին խոսելով»:




















































