«Հայկական ժամանակ». «Հինգ տարի առաջ սկսված» շինարարությունը կսկսվի հաջորդ շաբաթ
ОБЩЕСТВО«Նախորդ օրը ՀՀ վարչապետը կառավարության նիստի սկզբում հայտարարեց, որ հաջորդ շաբաթ կսկսվի Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահադորդման գծի շինարարությունը։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն էլ հաղորդագրություն է տարածել մանրամասն նկարագրելով այդ ծրագրի պատմությունը։ Բայց ոչ վարչապետը, և ոչ էլ նախարարությանը չեն նշել մի ուշագրավ «մանրուք»։ Երևի մոռացել են, որ շինարարությանը վաղուց արդեն «սկսվել է» և վաղուց «ավարտվել»։ Դեռ 5 տարի առաջ, հեռավոր 2010 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների այն ժամանակվա նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն միասին «ստարտ» են տալիս Հայաստան-Իրան երրորդ երկշղթա էլեկտրահադորդման գծի շինարարությանը։
Հենց այն նույն Էլեկտրահադորդման գծի, որի շինարարությունը կրկին պետք է մեկնարկի հաջորդ շաբաթ։ 2010 թվականին պաշտոնապես մեկնարկած այդ շինարարությանը պետք է ավարտվեր 18 ամսից։ Այսինքն՝ 2012 թվականի ապրիլին էլեկտրահադորդման գիծը պետք է պատրաստ լիներ։ Ի դեպ, հայ-իրանական էներգետիկ հարաբերաթաններում սա միակ «սկսված» ծրագիրը չէ։ 2012 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը։ Գործնականում, սակայն, շինարարություն ընդհանրապես չի ընթանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



