Փարիզը մինչեւ վերջ է գնալու աշխատանքային օրենսդրության բարեփոխման հարցում. Օլանդ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունիսի 23-ին հայտարարել Է, որ կառավարությունը «մինչեւ վերջ Է գնալու»՝ աշխատանքային օրենսդրության բարեփոխումն իրագործելու հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
«Մենք կշարունակենք պաշտպանել այդ օրինագիծը, քանի որ բնական Է՝ ոչ միայն բիզնեսին թույլ տալ ավելի շատ մարդկանց վարձել, այլեւ բարձրացնել նրանց պատրաստվածությունը, ինչն ավելի շատ աշխատատեղեր կբերի»,- մեջբերում Է գործակալությունը Օլանդի հայտարարությունը, որը նա արել Է Փարիզում բողոքի նոր գործողությունների սկսվելուց առաջ:
Վերջին երեք ամսում Ֆրանսիայում պարբերաբար զանգվածային գործադուլներ եւ բողոքի գործողություններ են անցկացվում աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ, որի նախագիծը մայիսի 10-ին ուժով անցկացվել Է հանրապետության ստորին պալատում:
Մանուել Վալսի կառավարության կողմից առաջարկված աշխատանքային օրենսդրության ազատականացումը պետք Է նպաստի Ֆրանսիայում աշխատատեղերի ստեղծմանը, սակայն օրինագիծը բովանդակում Է ձախերի շրջանում մի շարք խիստ ժողովրդական չվայելող միջոցներ, որոնք թույլ են տալիս ավելացնել աշխատանքային օրվա տեւողությունը ձեռնարկություններում եւ դյուրացնել աշխատողների հեռացման ընթացակարգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



