Բրիտանիայում հանրաքվեից հետո Եվրոպան այլեւս նախկինը չի լինի. Բելգիայի վարչապետ
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպան, անկախ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքից, արդեն նախկինը չի լինի: Այդ մասին հունիսի 23-ին հայտարարել Է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
«Լինի դա «կողմ» թե «դեմ», նա (Եվրոպան – խմբ.) արդեն չի լինի այն, ինչ-որ նախքան հանրաքվեն Էր: Եթե դա լինի «ոչ», հարկավոր կլինի համագործակցության նոր ուղիներ փնտրել Մեծ Բրիտանիայի հետ: Եթե լինի «այո», անհրաժեշտ կլինի, որ (Մեծ Բրիտանիան) կատարի առկա համաձայնությունները:
Նաեւ հարկ կլինի տեսնել, թե ինչ Է անհրաժեշտ է անել, որպեսզի եվրոպական ծրագրերը լինեն մոբիլիզացնող եւ խանդավառություն առաջացնեն»,- ասել Է Միշելը:
Բելգիայի վարչապետի խոսքով՝ «չի կարելի կույր լինել, երբ ամբողջ Եվրոպայում կասկածներ են տարածվում եվրոպական ծրագրերի նկատմամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



