Սանդերսի կողմնակիցների կեսը հրաժարվել Է քվեարկել Քլինթոնի օգտին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսի կողմնակիցների գրեթե կեսը պատրաստ չԷ երկրի նախագահական ընտրություններում քվեարկել նրա կուսակից Հիլարի Քլինթոնի օգտին: Դա պարզ Է դառնում Bloomberg Politics-ի անցկացրած հարցման արդյունքներից:
Հետազոտողների տվյալներով՝ Սանդերսի կողմնակիցների միայն 55 տոկոսը Քլինթոնին կպաշտպանի համազգային ընտրություններում: Նրանցից շատերը նախկին պետքարտուղարին չափազանց ագրեսիվ են համարում արտաքին ասպարեզում եւ վստահություն չունեն նրա նկատմամբ:
Վերմոնտցի սենատորի կողմնակիցների 22 տոկոսը պաշտպանում Է Թրամփին, իսկ 18 տոկոսը՝ Լիբերտարիանական կուսակցության ներկայացուցիչ Գերի Ջոնսոնին:
Այդուհանդերձ, դեմոկրատներից առավել հավանական թեկնածուն 12 տոկոսով առաջ Է անցել Հանրապետական կուսակցությունից իր մրցակցից՝ Դոնալդ Թրամփից:
Հունիսի 17-ին Սանդերսը խոստացել Էր աջակցել Քլինթոնին, բայց իր կողմնակիցներին ուղղակիորեն չԷր հորդորել քվեարկել նրա օգտին:



