Մեկ տարում Մեծ Բրիտանիայի բնակչությունն ավելացել Է կես միլիոնով
МЕЖДУНАРОДНОЕՄեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի բնակչությունն ավելացել Է կես միլիոնով: Դա են ցույց տվել Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական բյուրոյի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
2015 թվականի հունիսի տվյալներով՝ երկրում ապրում Էր 65,1 մլն մարդ, ինչը 513 հազարով ավելի Է, քան 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանում:
Մեծ Բրիտանիայի բնակչության աճի տեմպերը կազմել են 0,8 տոկոս. նման տեմպեր են դիտվում վերջին 10 տարվա ընթացքում:
Բնակչության աճի պատճառներից մեկը դարձել Է միգրանտների հոսքը երկիր: Մեկ տարվա ընթացքում երկրում զուտ միգրացիան (ժամանածների եւ մեկնածների թվաքանակի միջեւ տարբերությունը) կազմել Է 335,6 հազար:
Սակայն Միացյալ Թագավորությունում դիտվում Է նաեւ բնական աճ. ծնելիությունը գերազանցում Է մահացությանը: Բնակչության բնական աճն անցյալ տարի կազմել Է 171,8 հազար մարդ, այդուհանդերձ, 2015 թվականին ընդհանուր աճը նվազել Է:
Գերատեսչությունում նշել են, որ երկրի բնակչությունը շարունակում Է ծերանալ: Այժմ Մեծ Բրիտանիայում ապրում Է 65-ից բարձր տարիքի ավելի քան 11,6 մլն մարդ. դա երկրի ամբողջ բնակչության 17,8 տոկոսն Է: Նրանցից 1,5 միլիոնը 85-ից բարձր տարիքի են, ինչը ամբողջ բնակչության 2,3 տոկոսն Է:
Վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ 2005 թվականի համեմատությամբ 65-ից բարձր տարիքի բնակչության թվաքանակն ավելացել Է 21 տոկոսով, իսկ 85-ից բարձրինը՝ 31 տոկոսով:



