«Հրապարակ». Ինքնասպանության պատճառ դարձած շահումով խաղային ապարատները շարունակում են մնալ գազալցակայաններում
ОБЩЕСТВО«Հուլիսին մենք գրել էինք, որ Դարակերտ գյուղին մերձակա գազալցակայանի տարածքում կախվել է Հայանիստ գյուղի բնակիչ Յուրան, ով «Գոլդվին Բետ» ՍՊԸ-ին պատկանող «Էլ լոտո» շահումով խաղային ապարատների վրա խաղացել ու մեծ գումարներ էր տարվել։ «Գուդվին Բետ»–ը պատկանում է «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերոժին, Աշտարակի ճանապարհին գտնվող արձաններով առանձնատան տիրոջը։
Այսպիսի ապարատներ տեղադրված են Հայաստանի գրեթե բոլոր գազալցակայանների տարածքում՝ վարձակալական հիմունքներով։ Մենք տեղեկացանք, որ ողբերգությունից օրեր անց Դարակերտի գազալցակայանի սեփականատերը հրահանգել է, որ անջատեն ապարատները, հավաքեն և տերերին տեղեկացնեն, որ գան տանեն «գլխակեր» սարքերը։ Շինանյութի Սերոժի մարդիկ եկել են, բայց ոչ թե ապարատներն են տարել, այլ գազալցակայանի տիրոջը և մի քանի ժամ անց «խելոքացրած» վերադարձրել։ Արդյունքում՝ ապարատները մնացել են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



