Համացանցում հայտնվել են երիտասարդ Լեոնարդո դի Կապրիոյի տարօրինակ լուսանկարները
ФОТОՀամացանցում հայտնվել են երիտասարդ Լեոնարդո դի Կապրիոյի տարօրինակ լուսանկարները: Բրիտանական The Times–ը գտել է լուսանկարներ, որոնք 1995-ով են թվագրված:

Ալբոմում 12 լուսանկար կա: 20-ամյա Դի Կապրիոյին լուսանկարել էր ամերիկացի էպատաժային լուսանկարիչ Դեւիդ Լաշապելը:

«Ես կարծում եմ Լեոն առայսօր զայրանում է բանաններով այդ կադրերի պատճառով»,- նշել է Լաշապելը:

Պատանի դերասանը նույնիսկ փշե պսակ է գլխին դրել, նաեւ լուսանկարվել ֆաստֆուդ վաճառողի ու կովբոյի կերպարներով:

Լուսանկարներում Լեոն բանաններով է, խեցիներով, խաղաքարտերով, ու բազմաթիվ այլ ամենատարօրինակ առարկաներով: Իսկ լուսանկարի թթու գույները միայն ավելի են շեշտում դրանց անհեթեթությունը:






Աղբյուրը` NEWS.am STYLE
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



