Անկարան պարզաբանել է գերմանական պատվիրակությունը Ինջիրլիք չթողնելու պատճառը
МЕЖДУНАРОДНОЕՊաշտոնական Անկարան բացատրություն է տվել, թե ինչու է արգելել գերմանական պատվիրակության մուտքը Թուրքիայի հարավում տեղակայված Ինջիրլիքի ռազմաբազա: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբե րականը, խնդրի մասին խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Մալթայի արտգործնախարարի հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռազմաբազա այցելել ցանկացող ռազմական տեխնիկական բոլոր պատվիրակությունները կարող են գալ, սակայն այս պահին ոչ ռազմական և հատկապես քաղաքական գործիչների պատվիրակությունների այցն Ինջիրլիք հարմար չենք գտնում: Սա է խնդրի էությունը»,- ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել էր, որ Թուրքիան թույլատրությունչի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` հուլիսինայցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրավորել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայվածգերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունըճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ: «Թուրքականիշխանություններն այս պահին հավանություն չեն տալիս մեկնելու ծրագրերին: Սակայն որևէ գրավոր բացատրությունդրա համար չի տրվել»,- այս մասին ասել է Գերմանիայի ՊՆ խոսնակը Der Spiegel պարբերականին: Վերջինս գրում է, որայցի թույլտվությունը մերժվել է Հայոց ցեղասպանության մասին քվեարկության պատճառով:
Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ, պաշտպանության նախկին նախարար Ֆրանց Ժոզեֆ Յունգը Թուրքիայի նման որոշումն «աբսուրդային» է անվանել: «Մեր զինվորներն այնտեղ ՆԱՏՕ-ի հետ են: Նրանք նաև պաշտպանում են Թուրքիան»,- ասել է Յունգը:



