Քիմ Քարդաշյանը բարկացել է ԱՄՆ Կոնգրեսի վրա. Նրանք ոչինչ չեն արել Օռլանդոյում կատարվածից հետո, իսկ հիմա պատրաստվում են արձակուրդ գնալ
ФОТО
Հունիսի 12-ին ԱՄՆ-ի աֆղանական ծագումով քաղաքացի Օմար Մատինը Օռլանդոյում գիշերային գեյ ակումբում հրաձգություն էր կազմակերպել՝ սպանելով 49 ու վիրավորելով 53 մարդու: Սկսված փոխհրաձգության ժամանակ ոստիկանությունը ոչնչացրել էր նրան: Օռլանդոյում կատարված ողբերգությունը տխուր ռեկորդ է սահմանել ամերիկյան պատմության մեջ զանգվածային հրաձգության զոհերի քանակով:
Քիմ Քարդաշյանը, որն իր Twitter–ում անմիջապես արձագանքել էր կատարված ողբերգությունը, հիմա էլ շարունակում է հետեւել զենքի ազատ վաճառքի արգելքի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում իրադարձությունների զարգացմանը:
Հունիսի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատում քվեարկության էին դրվել զենքի շրջանառության ոլորտում օրենսդրության մեջ չորս փոփոխություններ, որոնք սակայն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել:
Քիմ Քարդաշյանը այս կապակցությամբ Սենատին մեղադրել է Ամերիկայի քաղաքացիներին հուսախաբ անելու մեջ:
«Սարսափելի է, երբ կատարվածից հետո ցանկացած մարդ էլի կարող է անարգել զենք գնել: Սենատը հուսախաբ արեց մեզ»,- գրել է հայուհին իր Twitter–ում:
Քիմի բարկությունն այսօր էլ չի անցել։ Հեռուստաաստղը իր Twitter –ում հետեւյալն է գրել.
«Օռլանդոյում կատարված ողբերգությունից հետո Կոնգրեսը ոչինչ չարեց, իսկ հիմա էլ մտադիր են արձակուրդ գնալ: Ես ասում եմ՝ քանի դեռ չկա օրենք, մենք հանգիստ չենք կարող լինել»,- գրել է Քիմմ ու հավելել #NoBillNoBreak հեշթեգը:
Իր միկրոբլոգում Քիմը վերահրապարակել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Դոննա Էդվարդսի թվիթը.
«Ժամանակն է օկուպացնել Սպիտակ տունը»:
Աղբյուրը` NEWS.am STYLE




















































