Վլատկե Դրոբարովը երկարաձգել է պայմանագիրը«Բանանց»-ի հետ
СПОРТՖուտբոլի Հայաստանի գավաթակիր «Բանանց»-ում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները` «Եվրոպա լիգա»-ի խաղարկությունից առաջ: «Բանանց»-ը «Եվրոպա լիգա»-ին ընդառաջ երկարաձգել է պայմանագիրը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի Վլատկե Դրոբարովի հետ: Իսկ ակումբի մարզական տնօրեն Ռոման Ասխաբաձեն հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Ասխաբաձեն հայտնել է, որ ուներ պարտավորություն «Բանանց»-ին դուրս բերել «Եվրոպա լիգա» և իրեն հաջողվել է դա կատարել:
Այս մասին հայտնում է ՙԲանանց՚-ի պաշտոնական կայքը:
Վլատկո Դրոբարովը «Բանանց»-ին էր միացել 2015/16 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ավարտված առաջնությունում նա «Բանանց»-ի կազմում մասնակցել է 23 հանդիպման և բոլոր ֆուտբոլիստներից շատ՝ 2054 րոպե է անցկացրել խաղադաշտում: Ասխաբաձեն «Բանանց»-ում անցկացրեց 1 մրցաշրջան:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



