G7-ի երկրները արտակարգ հայտարարություն կանեն բիտանական հանրաքվեում եվրասկեպտիկների հաղթելու դեպքում
МЕЖДУНАРОДНОЕG7-ի երկրները արտակարգ համատեղ հայտարարությամբ հանդես կգան Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեում եվրասկեպտիկների հաղթելու դեպքում: Այդ մասին հունիսի 23-ին հայտնել Է «Կիոդո» գործակալությունը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ դա կապված Է համաշխարհային ֆոնդային եւ արժութային շուկաների կտրուկ տատանումները կանխելու անհրաժեշտության հետ:
Ինչպես սպասվում Է, համանման փաստաթուղթ կհրապարակվի նույնիսկ այն դեպքում, եթե ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության պահպանման օգտին հանդես եկողները նվազագույն գերակշռություն ստանան: Նաեւ «յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարները պատրաստվում են արտակարգ տեսախորհրդաժողով անցկացնել եվրասկեպտիկների հաղթելու դեպքում՝ քննարկելու համաշխարհային շուկաների կայունացմանն ուղղված միջոցառումները:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության ճակատագրի շուրջ հանրաքվեն մեկնարկել Է տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին): Այն թվով երրորդ համազգային հանրահարցումը կլինի Միացյալ Թագավորության պատմության մեջ: 1975 թվականին բրիտանացիները պաշտպանել են երկրի անդամակցությունը Եվրոպական տնտեսական հանրակցությանը, իսկ 2011 թվականին մերժել են ազգային ընտրական համակարգում փոփոխություններ կատարելու առաջարկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



