Գաղտնիքների սիրահարների համար. Աշխարհի ամենաառեղծվածային վայրերը
ЛАЙФ
Այստեղ ընտրված են 5 լավագույն վայրերը բնության և առեղծվածայինի սիրահարների համար: Բարի գալուստ աշխարհի ամենաառեղծվածային վայրերը, որտեղ ադրենալինի զգացողությունը երաշխավորվում է:
Իտալիա՝ Գայոլա կղզի
Նեապոլի նեղուցում, Կամպանիի ափերի մոտակայքում կա երկու փոքրիկ կղզի, որոնց միացնում է կամուրջ: Նրանցից մեկը բնակեցված չէ, մյուսում կառուցված է վիլլա: Այդ վիլլայում ոչ ոք չի ապրում, այդ վայրը համարվում է անիծված: Նրա բոլոր սեփականատերերը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները մահանում էին անհասկանալի իրավիճակներում, ընկնում էին բանտեր և հոգեբուժարաններ: Վատ համբավի պատճառով կղզին չունի սեփականատեր: Շատ հազվադեպ այնտեղ գնում են խիզախ ճամփորդները, լուսանկարիչները և լրագրողները:
ԱՄՆ՝Բոդի
Կալիֆորնիայում՝ Նեվադայի հետ սահմանին տեղակայված է Բոդի քաղաքը: 1880 թվականին այդ քաղաքում ապրել են ավելի քան 10000 մարդ: Այդ քաղաքը բավական զարգացած էր, այնտեղ կային ավելի քան 65 ռեստորաններ, 7 գարեջրատուն և նույնիսկ հասարակաց տուն: Այստեղ ծաղկում էին ապրում հանցագործությունը, հարբեցողությունը և անբարոյականությունը: Սակայն որոշ ժամանակ անց մարդիկ լքեցին այդ քաղաքը: Այժմ այդ վայրը հանդիսանում է պատմական վայր: Բայց զբոսաշրջիկները գնում էին այնտեղ ոչ թե պատմական հետաքրքրքությունից ելնելով, այլ որովհետև այդ քաղաքը համարվում է ուրվականների վայր: Յուրաքանչյուր մարդ, ով այնտեղից կվերցնի նույնիսկ մեկ քար՝ նրան կհետապնդեն դժբախտություններ: Այգու աշխատակիցները հաճախակի ծանրոցներ են ստանում՝ հուշանվերների վերադարձով:
ԱՄՆ՝ Միսփերի Սպոտ
20-րդ դարի կեսերին գործարար Ջորջ Պրեյտերը որոշել է կառուցել տուն: Կառուցումը պետք է արվեր սարալանջին, նա գնեց տարածք, սակայն շենքը այդպես էլ չկարողացավ կառուցել: Տունը թեք էր դուրս գալիս, չնայած նրան որ գժագրերը ճիշտ էին արված, իսկ կառուցողները սթափ էին:
Ինչպես հետագայում պարզվեց սարալանջին խախտված են ֆիզիկայի կանոնները. Գունդը թեքության վրա գլորվում է դեպի վեր, ցախավելը մնում է կանգնած առանց հենարանի, ջուրը հոսում է դեպի վեր, իսկ մարդիկ կանգնած են թեքությամբ: Գիտնականները պնդում են որ դա ընդամեը տեսողական խաբկանք է, բայց շատերը այդ ամենում հակված են տեսնել ինչ-որ առեղծվածային բան:
Չինաստան՝ Խեյչժու
Չինաստանի հարավային մասում գտնվում է ամենաառեղծվածային վայրերից մեկը՝ Խեյչժուի հովիտը, ինչը թարգմանաբար նշանակում է «սև բամբուկի հովիտ»: Այստեղ անհայտ պայմաններում լինում են ավտովթարներ և խիտ մառախուղի ժամանակ անհայտ կորում են մարդիկ: Այս վայրում կատարվող երևույթներին դեռևս ոչ ոք չի կարողանում տալ օբյեկտիվ պատճառներ: Մի մասը գտնում է, որ անտառում աճում և մեծանում են թունավոր բույսեր, իսկ մյուսները ենթադրում են, որ տարորինակ իրադարձությունների պատճառ են հանդիսանում ճառագայթումները: Միստիկների կարծիքով, այս վայրում գտնվում է մեկ այլ աշխարհի պորտալ:
Մեծ Բրիտանիյա՝ Չիլինգեմի պալատ
Անգլիայի հյուսիսում Նորթումբերլենդ վարչական շրջանում գտնվում է ամենամեծ դղյակներից մեկը: Ի սկզբանե այն ունեցել է կարևոր ռազմավարական նշանակություն, սակայն հետագայում այն դարձել է ազնվականների նստավայր: Չիլինգեմը համարվում է ուրվականներով բնակեցված ամենահայտնի դղյակներից մեկը: Այնտեղ առնվազն ապրում են 3 ուրվական՝ Լուսավոր տղան, ով հայտնվում է երկնագույն հագուստով, Չարչարող Սեյջը՝ նրան նկատել էին խոսշտանգումների սենյակում և Լեդի Մերի Բերկլին, ով դուրս է գալիս իր դիմանկարից Մոխրագույն սենյակում:




















































